Բավ է պառակտվել
16-05-2019 15:07

Երթևեկության կանոնների խախտումների համար կներդրվի բալային համակարգ, որոշ խախտումներ կքրեականացվեն

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որոնց համաձայն երթևեկության կաննոների խախտումների համար կներդրվի բալային համակարգ։

Օրինագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, նոր մոտեցմամբ նախատեսվում է հրաժարվել “զանցանք–տուգանք” համակարգից և կիրառել զանցանք-տուգանք-տուգանային միավոր կամ բալեր եռամիասնությունը, ինչը, նրա կարծիքով, կմեծացնի վարչական խախտումների կանխարգելման արդյունավետությունը։
“Ոստիկանությունը վերագնահատել է մի շարք տուգանքների համապատասխանությունը զանցանքների հանրորեն վնասակարության աստիճանին՝ առաջարկելով թվով 100 իրավախախտումներից 26-ի պարագայում մեղմացնել տուգանքները, ընդ որում՝ 10 խախտման դեպքում 50 տոկոսով, իսկ 7 խախտման դեպքում՝ ավելի քան 50 տոկոսով”, – նշել Քոչարյանը։
Ըստ նար, այս փոփոխության արդյունքում բյուջետային մուտքերը կկրճատվեն 2,7 մլրդ դրամով։
Միաժամանակ նա նշել է, որ պատահարների կրճատման նպատակով տուգանքների չափերի բարձրացման նախկինում կիրառվող մեխանիզմը չի գործում և միայն առաջացնում է հանրային դժգոհություն, ինչով էլ պայմանավորված է բալային համակարգի ներդրումը։

“Վարորդական իրավունք ստալու պահից վարորդներին մեկ տարվա համար տրվելու է 9 միավոր, ինչից հետո խախտում արձանագրելու դեպքում հանվելու են տուգանային միավորներ: Խոսքը 0,5, 1, 2, 3, 4 միավորանոց խախտումների մասին է: Տուգանային միավորի չափը սահմանվում է` ելնելով հանրային վնասակարության աստիճանի», – ասել է նա։

Քոչարյանի խոսքով, 9 միավորի սպառման դեպքում վարորդը կես տարով կզրկվի մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին կտրվի 9 միավոր։ Երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում վարորդը կզրկվի վարելու իրավունքից մեկ տարով։ Վարորդական իրավունքը կվերականգնվի տեսական և գործնական քննություն հանձնելուց հետո։

Միևնույն ժամանակ, վարորդական իրավունքից 6 ամսով զրկվելու դեպքում վարորդը կարող է ոչ շուտ, քան երեք ամիս անց հանձնել տեսական քննություն և ժամկետից շուտ հետ ստանալ վարորդական իրավունքը: Այն դեպքերում, երբ վարորդը մեկ տարվա ընթացքում մնացորդում ունի 3-4 միավոր, նա կարող է տեսական քննություն հանձնելու միջոցով մեկ անգամ հետ վերադարձնել երկու միավոր:

Քոչարյանը նաև նշել է, որ որոշ իրավախախտումներ կքրեականացվեն։

Վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կամ սթափության վիճակի զննումից հրաժարվելու համար առաջարկվում է սահմանել 300-500 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 6 ամսից 1 տարի ժամկետով՝ 2 տարով զրկելով որոշակի գործունեություն իրականացնելու իրավունքից։
Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 6 ամսից։