Բավ է պառակտվել
24-03-2020 21:10

Խիստ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալիս պետք է ունենալ տեղաշարժման թերթիկ (Լուսանկար)

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները:

Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված:

Ընդգծեմ, որ սույն թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր. պարզապես լրացրեք տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրեք: