Բավ է պառակտվել
10-09-2020 14:56

Կառավարության շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում

 

Կառավարության հերթական նիստին զուգահեռ, կառավարության շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիաներ են ընթանում:  Հավաքվածների մի խումբը շարունակում է պահանջել ՀՀ կառավարությունից, որպեսզի հայկական կողմը բանակցի Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ սահմանների բացման հարցում: Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք ունեցող, սակայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդիկ նշում են, որ այսպես շարունակվել չի կարող, իրենք լրջագույն խնդիրների են բախվել, իսկ այդ խնդիրները, լուծվելու փոխարեն, ավելի են խորանում:
«Մենք հանդիեպել ենք ԱԳ նախարարի հետ, բայց դա պատասխան չէ: Բանակցեք, թող ընդունի: Կորոնավիրուսի թվերն իջել են ու դա թույլ է տալիս ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ: Պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տալիս: Մի՞թե չի կարելի որևէ տարբերակ գտնել խնդիրը կարգավորելու համար: Արտգործնախարարը մեզ ասում է՝ ես բացում եմ, գնացեք: Դա պատասխան չէ: Պետք է բանակցեն, որ իրենք էլ բացեն»: 
Ցուցարարի կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչները ռուսական կողմի հետ չեն բանակցում:«Չի կարելի սեփական քաղաքացուն այսպիսի հուսահատության հասցնել»:

 
«Չի կարելի արհամարհել սեփական հպարտ ժողովրդին, պարո՛ն Փաշինյան: Խնդրում և պահանջում ենք, բանակցել և բացել ճանապարհները Ռուսաստանի հետ: Հպարտ քաղաքացիները մեկ հասարակ բան են խնդրում՝ իջեք և ասեք՝ որ փուլում են բանակցությունները: Մեկ շաբաթից ավելի է՝ մարդիկ, տնից-տեղից կտրված, գալիս են ու արևի տակ սպասում Ձեր պատասխանին», - նշեց ցուցարարներից մեկը վանկարկելով «բանակցել և բացել սահմանները»:
Բողոքավորների մյուս խումբն էլ հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներն էին Նրանք պահանջում են հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը մեկ տարով և իրենց ժամանակ տալ:«Մաքսազերծել ենք՝ 54 հազար դրամը դարձել էր 316 հազար՝ 6 անգամ ավելի: Այսօր էլ նույն վիճակն է: Տիկին Շուշանիկը մեկնաբանեց, որ մաքսայինի աշխատողները գներին չեն տիրապետում, բայց նրանք բացեցին օրենքը՝ նույն վիճակն է, ոչինչ չի փոխվել: Ժամը 10.30-ի տվյալներով՝ ես միակ մարդն եմ եղել մաքսայինում»:
Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ասում է,որ 1,5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք, որ փոփոխության համաձայն, այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է շուրջ 6 անգամ:Իսկ Գների բարձրացումը 1.5-ից 2 անգամ է լինելու, 6 անգամի մասին խոսք չկա

 

Եվս մի խումբ էլ  դժգոհ է վարկային թալանից: Պահանջը ՀՀ քաղաքացիների համար 1 տարով վարկային արձակուրդի տրամադրումն է:  Բոլոր հավաքավածները պաահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Ցուցարարների խոսքով՝ տարբեր անձանց հետ են հանդիպել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել:
«Հարցը ապաքաղաքական է ու հասարակ մարդու շահերից է բխում: Խնդիրն անտարբերության մատնելը կդիտվի որպես ժողովրդի հանդեպ արհամարհանք: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իրեն հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը», - հայտարարվեց ակցիայի ժամանակ: