Բավ է պառակտվել
27-08-2021 10:39

Սյունիքում ճանապահը բացելու շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել․ Կապանի համայնքապետ

Իրանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարները կուտակվում են ճանապարհին Սյունիքի մարզում։

Սյունիքի մարզում Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել, ուրբաթ Sputnik Արմենիային հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Ավելի վաղ ադրբեջանական զինծառայողները փակել են միջպետական ճանապարհի Գորիսից Կապան տանող հատվածը։ Արդյուքում, Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը գրեթե ամբողջությամբ կտրվել են Հայաստանի մյուս բնակավայրերից։

Փարսյանի խոսքով՝ որբաթ սպասվում է բանակցությունների վերսկսում։ Մինչդեռ արդեն նկատելի են Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ողեվորվող տրամսպորտային միջոցների լուրջ կուտակումներ։ Բեռնատարների վարորդները դեռևս չեն կարող երթևեկել այլընտրանքային ճանապարհով՝ Տաթևով, քանի որ պիտանի չէ բեռնատարների երթևեկության համար:
«Ինչ վերաբերում է գյուղացիներին՝ նրանք օգտվում են միջհամայնքային հին ճանապարհներից, որոնք նույնպես լավ վիճակում չեն»,- նշել է նա։
«Գյուղերը կապող ճանապարհներ կան, բայց դրանք շատ վատ վիճակում են գտնվում։ Խնդիրն այն է, որ Մ2 ճանապարհն է փակ, որը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանի հետ կապը կտրվում է»,– ասաց Գեւորգ Փարսյանը։
Հիշեցնենք՝ որ ադրբեջանական զինվորները օգոստոսի 25–ին փակեցին Գորիս–Կապան ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Մոտակայքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվեցին։ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել է, որ աշխատանքներ են տարվում մայրուղիով երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։ Իսկ օգոստոսի 26-ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան ճանապարհահատվածը։