Բավ է պառակտվել
30-03-2023 18:36

Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց

44–օրյա պատերազմից հետո Քաշաթաղից տեղահանված արցախցիները հինգշաբթի բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության դիմաց։
Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում բնակարան ձեռք բերել կառավարության կողմից նախկինում տրված վկայագրերով։ Փախստականների խոսքով՝ իրենք չեն կարողանում գործարքներ իրականացնել բանկերով։
«44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղից վերաբնակված արցախցիներից շատերը չեն կարողանում տուն գնել պետության կողմից տրված վկայականով։ Բանկերը նրանցից պահանջում են ևս կես միլիոն դրամ։ Այդ միջոցներն, իբր, պահանջվում են հիփոթեքով անշարժ գույք գնելու կամ կառուցելու համար: Ընդ որում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տարածքում։ Բանկային ոլորտի մասնագետները ցածր են գնահատում բնակարանների գներն, իսկ սեփականատերերը չեն ցանկանում նման գնով վաճառել իրենց գույքը։ Արդյունքում մենք շարունակում ենք մնալ առանց տների ու բնակարանների»,- պարզաբանեց ակցիայի մասնակիցներից մեկը։