Բավ է պառակտվել
17-03-2020 12:52

ՀՀ –ում արտակարգ դրության առաջին օրը.


Հայաստանում հաստատված կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապված է Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրական ձեռնարկության։ Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ միայն երկուսի մոտ է թոքաբորբ, և առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ նրանք կբուժվեն։
Փաշինյանն ասաց նաև, որ հիվանդների մեծամասնությունը չունի ջերմություն և որևէ այլ ախտանիշ։
«Ինչո՞ւ են երեկ դեպքերը այդքան շատացել. Առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացված անձանց ուղղակի թեստ անել, դրանցից յոթը հաստատվել են, ընդ որում՝ այդ 7 անձինք որևէ ախտանշան չեն ունեցել»,- ասել է վարչապետը:

Իսկ պարետ Տիգրան Ավինյան էլ հայտարարեց, որ հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Ավինյանը թվարկել է, որոնք են հանրային միջոցառումների արգելեքները։
«Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները։
-ժամանցային միջոցառումները,
-տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։
«Հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»,-ասել է է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

 

Արմինե Գևորգյան