21-08-2018 14:47

Ոստիկանության զորքերի առաջին մարտական ծառայությունը կանցնի Տավուշի մարզում

Հայաստանի ոստիկանությունը մարտական ծառայություն կտանի սահմանին. ներքին զորքերի առաջին մարտական ծառայությունը կանցնի Հայաստանի Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, երկուշաբթի լրագրողներին է հայտնել գերատեսչության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:
"Մի քանի օրից հերթապահության կմեկնեն առաջին ստորաբաժանումները",- ասել է շտաբի պետը:
Ավելի վաղ ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Հայասռանի ներքին զորքերի առաջին ստորաբաժանումները սահման կմեկնեն օգոստոսի 23-ին: Նախապատրաստական խորհրդակցությունը վարել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով հիշեցրել էր, որ ոստիկանության զորքերը մասնակցել են Ղարաբաղում 2016թ. մարտական գործողություններին: