30-11-2018 18:14

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ուխտավորների համար դուրս կբերի մեծագույն քրիստոնեական մասունքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ուխտավորների համար դուրս կբերի քրիստոնեության մեծագույն մասունքներից մեկը։ Առասպելական տեգը (Գեղարդը), որով խոցվել են խաչված Հիսուս Քրիստոսի կողերը, դեկտեմբերի 1-ին կտեղադրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը։

Հայ առաքելական եկեղեցին դեկտեմբերի 1-ին կնշի հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, ինչի առթիվ գեղարդը գանձարանից կտեղփոխվի տաճար։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կոնդակով լուսավորիչների տոնը դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը, որը պահվում է Սուրբ Էջմիածնում:

Բոլոր ցանկացողները կարող են այցելել Էջմիածին և ստանալ Սուրբ Գեղարդի օրհնությունը։ Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին է: Ավանդաբար, այն օրը, երբ գեղարդը տեղադրվում է տաճարում, առավոտից մինչւ ուշ երեկո չի դադարում հավատացյալների հոսքը, ովքեր ցանկանում են հաղորդվել դրան։

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ պահպանել է այս մեծագույն քրիստոնեական սրբությունը։ 1-ին դարի կեսերին Թադեոս առաքյալը Հայաստան է բերել նիզակ: 12-րդ դարից այն պահվել է Այրիվանքում, որն այնուհետ վերանվանվել է Գեղարդավանք։ Միջին դարերում արշավանքների սպառնալիքների պատճառով սուրբ Գեղարդը տարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ինչպես նշում են Գեղարդի պահապանները, այն ոչ միայն մեծագույն մասունք է, այլև հրաշագործ է։ Նրա օգնությամբ բազմիցս դադարեցվել են ժանտախտի համաճարակները։

Լոնգինի նիզակը (Ճակատագրի նիզակը, Քրիստոսի նիզակը)՝ համաձայն Հովհաննեսի Ավետարանի Կրքերի Զենքերից մեկը, այն տեգն է, որը հռոմեացի զինվոր Լոնգինը մխրճել է խաչված Քրիստոսի կողերի մեջ։ Ինչպես և բոլոր Կրքերի Զենքերը, գեղարդը նույնպես համարվում է քրիստոնեության մեծագույն սուրբ մասունք։ Համարվում է, որ ով տիրում է այս զենքին՝ որոշում է աշխարհի ճակատագիրը։

Սուրբ Թադեոսը Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից մեկն է։ Նա քարոզել է Պաղեստինում, Արաբիայում, Սիրիայում և Միջագետքում, Հայաստանում: Հայաստանում, նա խոշտանգվել է, խաչին գամվել և նետահարվել: Երեք դար անց առաքյալի թաղման վայրում կառուցվել է Թադեի վանքը։

Սուրբ Բարդուղիմեոսը նույնպես հայտնի է որպես տասներկու առաքյալներից մեկը: Բարդուղիմեոսը քարոզել է Սիրիայում և Փոքր Ասիայում, այնուհետև ուղևորվել է Հայաստան, ուր բերել է Տիրամոր ձեռագործ պատկերը և նրա պատվին կառուցել եկեղեցի: 68 թվականին նրան բռնել են և մահապատժի ենթարկել: Նրա հետ մահապատժի են ենթարկվել 2000 քրիստոնյա։