Բավ է պառակտվել
06-10-2016 17:13

Պեսկովը պատմել է Պուտինի տարեդարձի ծրագրերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան 64-րդ տարեդարձը կնշի ընկերների եւ հարազատների հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հոկտեմբերի 7-ին Պուտինը ծրագրում է հեռախոսազրույց ունենալ այլ երկրների գործընկերների հետ: «Միջազգային զանգեր կլինեն, կշնորհավորեն նախագահին, այդ պատճառով այսպես թե այնպես նաեւ այլ հարցեր կքննարկվեն: Միշտ այդպես է լինում, երբեք չի սահմանափակվում միայն տոնական թեմատիկայով»,- հավելել է Պեսկովը:

Անցյալ տարի Ռուսաստանի նախագահը ծննդյան օրը հոկեյ էր խաղացել: Սոչիում անցկացված գալա-խաղի ժամանակ նա 7 տափօղակ էր ուղարկել դարպասը: