Բավ է պառակտվել
25-03-2020 10:41

Վլադիմիր Պուտինի՝ պաշտպանիչ համազգեստով լուսանկարը ցնցել է սոցցանցերը

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է կորոնավիրուսի կասկածանքով պացիենտների համար նախատեսված հիվանդանոցը Կոմունարկայում, ինչպես նաև նոր հիվանդանոցի շինարարական հրապարակը։ Մարտի 24-ի դրությամբ Ռուսաստանում կա կորոնավիրուսով հիվանդ 495 մարդ, որոնցից 290-ը՝ Մոսկվայում։

Հիվանդանոցում խորհրդակցություն է անցկացվել կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։

 

Հիվանդանոց ժամանելուց հետո Վլադիմիր Պուտինը հագել է հատուկ պաշտպանիչ համազգեստ, որը կրում է հիվանդանոցի բուժանձնակազմը։

Մարտի 24-ի դրությամբ Մոսկվայում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 290 դեպք։ Երկու հիվանդ գտնվում է ծանր վիճակում։

Պետխորհրդի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Սերգեյ Սոբյանինը ընդգծել է երկրում վարակի արագ տարածման դինամիկան։