Բավ է պառակտվել
31-07-2022 22:46

Lufthansa-ի օդաչուները պատրաստ են գործադուլի՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով

Գերմանական Lufthansa ավիաընկերության գրեթե բոլոր արհմիությանն անդամակցող օդաչուները հայտարարել են, որ պատրաստ են գործադուլ սկսել աշխատավարձերի պարձրացման պահանջով, կիրակի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով արհմիության հայտարարությունը։

Vereinigung Cockpit-ը կոչ է անում ընկերությանն այս տարի օդաչուների աշխատավարձերը բարձրացնել 5,5%-ով՝ հաջորդ տարի ներքին գնաճին համապատասխան ավտոմատ ինդեքսավորմամբ: Արհմիությունն ընկերության հետ բանակցությունների վեց փուլ է անցկացրել, սակայն վերջինիս ներկայացուցիչները դեռևս ընդունելի հակաառաջարկ չեն արել։

Այս առնչությամբ արհմիությունը հայտնել է, որ քվեարկության ժամանակ օդաչուների 98%-ը աջակցել է գործադուլին։

Անցած շաբաթ Lufthansa-ի լոգիստիկ, տեխնիկական և բեռնափոխադրումների ստորաբաժանումների աշխատակիցների արհմիությունը մեկօրյա գործադուլ է անցկացրել։ Դրա պատճառով չեղարկվել է ավելի քան հազար չվերթ, խախտվել են մոտ 134 հազար ուղևորների պլանները։