Բավ է պառակտվել
16-06-2021 14:48

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման։ Դատավճիռը հայտնեց չորեքշաբթի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Դատավճռի համաձայն Նարեկ Սարգսյանը մեղադրվում է մի քանի հոդվաով, որոնց համար նախատեսված է 1 տարի, 2,5 տարի և 4,5 տարի ազատազարկում, սակայն պատժի ժամկետի մասնակի գումարմամբ ազատազրկման ընդհանուր ժամկետը կկազմի 5,5 տարի: Միևնույն ժամանակ, դատավորը նշեց, որ քանի որ Նարեկ Սարգսյանը որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի նա կկրի իր պատիժը 3 տարի 6 ամիս և 23 օր, որը կհաշվի 2021 թվականի ապրիլի 12-ից:

Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել զենքի, ռազմամթերքի, թմրամիջոցների ու հոգեմետ նյոթերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև առևանգում կազմակերպելու մեջ։

2021թ․ ապրիլի 12-ին վճռաբեկ դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը Սարգսյանի պաշտպանության կողմի միջնորդությունը մասնակի բավարարելու մասին (որոշում էր կայացվել կիրառված կալանքը փոխարինել 25 միլիոն դրամ գրավով) և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։

2018 թվականի հունիսի 26-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։
2018 թվականի հուլիսի 5-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում, իսկ նույն տարվա օգոստոսի 21-ին ՝ միջազգային հետախուզում:

Հայաստանի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներն, ինչպես նաև Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ մարմինների և Ինտերպոլի հետ՝ լայնածավալ օպերատիվ որոնողական գործողությունների արդյունքում, 2018-ի դեկտեմբերի 7-ին հայտնաբերեցին Նարեկ Սարգսյանին Պրահայում:

Նա Պրահայում կալանավորվել էր Ինտերպոլի սպաների և Չեխիայի ոստիկանության կողմից, Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալես անունով ։ Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել Հայաստան: 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:Սարգսյանին տեղափոխեցին Հայաստան։

Արտահանձնումից հետո Սարգսյանին վերջնական մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը)։

2019 թվականի դեկտեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ Սարգսյանը կալանավորվեց, իսկ 2020 թվականի նոյեմբերի 13-ին ազատ արձակվեց 25 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց: