Բավ է պառակտվել
07-12-2018 17:38

Հայաստանի նախկին նախագահի եղբորոդին հայտնաբերվել է Պրահայում Գվատեմալայի քաղաքցու անձնագրով, նրան կարտահանձնեն

Հայասատնի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդր Սարգսյանը հայտնաբերվել է արտասահմանում Գվատեմալայի քաղաքացու անձնագրով, և կարտահանձնվի հայրենիք, տեղեկացվել է ոստիկանության կայքում։

Հունիսի 26-ին Սարգսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու մեղադրանքով: Հուլիսի 6-ին Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ հուկիսի 24-ից՝ միջազգային հետախուզում։

Ըստ ոստիկանության տեղեկության, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է դեկտեմբերի 6-ին Պրահայում:

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու մասին տեղեկությունը հաղորդվել է Հայաստանի գլխավոր դատախազություն արտահանձնումը կազմակերպելու համար։

“Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ”,- ասվել է հայտարարության մեջ:

Հուլիսի 4-ին խուզարկություն է անցկացվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղ հայտնաբերվել են գողացված նկարներ, ինչպես նաև 155 հազ․ դոլար, 27 հազ․եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա դրամեր և զարդեր, որոնց ձեռքբերման օրինականությունը կստուգվի քրեական գործի շրջանակներում։ Խուզարկություն է անցկացվել նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և ավտոմեքենաներում։ Դրանցից մեկում գտնվող մետաղական պահարանում հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող նյութ։