Բավ է պառակտվել
24-02-2021 12:46

«Плохому танцору, всегда яйца мешают». Ղարամյանն արձագանքել է Փաշինյանին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, թե՝ «գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով»:

Հիշեցնենք, որ Փաշինյանն երեկվա իր հարցազրույցում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,–ասել էր Փաշինյանը։

Ղահրամանյանը նշել է․ «Հնչեցված հարցին ստացվել է պատասխան Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի հրամանատարության կողմից՝ «Плохому танцору, всегда яйца мешают»»։