Բավ է պառակտվել
19-03-2019 20:58

Հյուսիսային պողոտայի հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ։ Այս որոշումն ընդունվել է հայկական մայրաքաղաքի ավագանու երեքշաբթի կայացած նիստի ժամանակ։

Որոշումն ընդունվել է 42 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայնով։

Հրապարակի բացումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ԵԽԽՎ նախագահի Հայաստան այցի շրջանակներում։

Հրապարակի անվանակոչման առաջարկով հանդես են եկել Հայաստանի ԱԳՆ-ն և ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պ․ Հովհաննիսյանը։