Բավ է պառակտվել
16-08-2022 18:45

«Սուրմալու» ԱԿ-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը մոտ մեկ հեկտար է․ ԱԻՆ

Երևանի «Սուրմալու» ԱԿ-ում հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին։

«Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես երեքշաբթի ավելի վաղ ասել էր ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ «Սուրմալու» ԱԿ-ի տարածքում այժմ միայն որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2889 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 3-ը համարվում է անհետ կորած։ 61 տուժած, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Երեքշաբթի օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի, մնացածներն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։