Բավ է պառակտվել
03-05-2014 21:11

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկ (լուսանկարենր)

Այսօր, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:

Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնասնյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:


Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց: