Բավ է պառակտվել
01-02-2023 14:32

15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել սպայի նկատմամբ, ով ավտոբենզին է լցրել վառարանի մեջ

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի քրգործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ։

Գերատեսչության տվյալներով՝ կապիտան Ե.Հ.-ն Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Արցախում զինծառայողների մահվան և վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ
15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո Հայաստանի ԶՈՒ 2–րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից
Հայաստանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
Հայաստանում հարուցվել է երկու քրեական գործ ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար
Գեղարքունիքի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել, զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ վիրավորվել