Բավ է պառակտվել
08-02-2020 16:05

Հայաստանում ձյան սողանքի հետևանքով զինվորների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ձյան սողանքի հետևանքով պայմանագրային զինծառայողների մահվան և մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ ձյան սողանքի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Կարապետ Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը, իսկ Համլետ Միրզոյանը ստացել է վնասվածքներ։

“Հայաստանի ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ “Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ” հոդվածով։ Կատարվում է նախաքննություն”,- նշվել է ՔԿ ֆեյսբուքյան էջում։