Բավ է պառակտվել
27-01-2015 11:48

Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունից հետո համապատասխան մարդիկ տույժ են ստացել, եղել են պաշտոնից ազատվողներ: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ մեր անհամաչափ պատասխանները միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը: