Բավ է պառակտվել
03-04-2019 15:04

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի առողջապահության փոխնախարարը

Երևանի դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Այս մասին գործակալությանը հայտնել է ազգային անվտանգության ծառայության մամլո քարտուղար Սամսոն Գալստյանը։

“Առողջապահության փոխնախարարի նկատմամբ խափանման միջոց է ընդունվել երկու ամսով կալանավորումն”,- ասել է Գալստյանը։

Միաժամանակ նա խուսափել է մանրամասներ հայտնել գործի վերաբերյալ։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։