Բավ է պառակտվել
22-04-2021 15:16

Փաշինյանի Սյունիքի մարզ ռեզոնանսային այցի հետքերով․ Մեղրիի քաղաքապետը ձերբակալվել է, մեղադրվում է խուլիգանության մեջ

Երևանում հենց այս պահին ձերբակալում են Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին․ նրան մեղադրում են խուլիգանության մեջ։ Այս մասին հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբանը ՀՀ Քննչական կոմիտեի մոտ հավաքված լրագրողներին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ ռեզոնանսային այցից հետո տարածաշրջանում բերման են ենթարկվել հայտնի պաշտոնյաներ։ Համայնքների ղեկավարներին, խոշոր քաղաքաների քաղաքպետներին հրավիրել են ոստիկանության բաժին, ապա՝ Քննչական կոմիտե ցուցմունք տալու նպատակով։ Ինչպես հայտնել է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Սյունիքի որոշ քաղաքաներում միջադեպերի առնչությամբ հարուցվել են քրգործեր «խուլիգանության» հատկանիշներով։

Այսօր Քննչական կոմիտեի մոտ անցնում է բողոքի ակցիա՝ հաջակցություն Սյունիքի բերման ենթարկված քաղաքացիների։

«Սա իշխանությունների ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է»,- հայտարարել է Հակոբյանը։ Նա հայտնել է, որ այսօր 18։30-ին հրավիրում են հանրահավաք Արամ Մանուկյանի արձանի մոտ (Երևանի կենտրոնում), որտեղ բողոքի մասնակիցները կորոշեն իրենց հետագա անելիքները։

Ավելի վաղ Մեղրիի քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել Զախարյանի հետ, ում բնակարանը նախօրեին խուզարկվել էր։ Այնուհետև քաղաքապետին տեղափոխել են Կապան, ապա՝ ՀՀ Քննչական կոմիտե Երևանում։