Բավ է պառակտվել
25-11-2020 16:34

Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան

«Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Ղարաբաղի ազատագրական պատերազմի հերոս Մոնթե «Ավո» Մելքոնյանի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։

 63 տարի առաջ այս օրը Վայսելում (Կալիֆոռնիայի նաhանգ) ծնվեց Մոնթե Մելքոնյանը։ 1969թ․Մելքոնյանների ընտանիքը մեկ տարվա շրջագայության է ձեռնարկում Եվրոպայ երկրներով։ Այս ճամփորդության ընթացքում 11-ամյա Մոնթեն հանդիպում է Սփյուռքի ներկայացուցիչների հետ և, ինչպես վկայումէ նրա եղբայրը՝ Մարգար Մելքոնյանն, առաջին անգամ մտածում իր հայկական ինքնության մասին։

Նա Չարլզ Մելքոնյանի (1918-2006) և Զաբել Մելքնյանի (1920-2012)երրորդ զավակն էր։ Ծնողներին վիճակվեց վերապրել իրենց ընտանիքը փառաբանած որդուն։

1978թ․Մոնթեն ավարտում է Բերքլիի համալսարանի (Կալիֆոռնիա) հնագիտության և ասիական պատմության բաժինը։ 1978թ․ընդունվում է Օքսֆոռժրդի համալսարան, բայց չի ավարտում այն․ մեկնում է Լիբանան և մասնակցում Բեյրութի հայ թաղամասերի պաշտպանության մարտերին։

1980թ․մայիսից նա հանդիսանում է Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակի (ASAOA-ASALA) գլխավոր ռազմական հրահանգիչը: 1983 թ. առանձնանում է ASAOA- ից և ստեղծում ASAOA- Հեղափոխական շարժում կազմակերպությունը:

1991թ, բանտից դուրս գալուց հետո, Մոնթեն գալիս է Երևան և 7 ամիս աշխատում Գիտությունների ակադեմիայում՝ «Հայաստանը և հարևանները» վերնագրով գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։ Նույն տարի սեպտեմբերին մեկնում է Արցախ։

1991թ․ «Հայրենասիրական ջոկատ»-ը ստեղծելուց հետո Մոնթեն խնդրում է իր կնոջը ՝ Սեդային կազմել ջոկատի անդամների ցուցակը։ Երբ Սեդան արդեն լրացրած է լինում այն, Մոնթեն խնդրում է իր անվան մոտ ավելացնել «Ավո»: Սեդան գիտեր, որ «Ավոն» «Ավետիս» անվանման կարճ տարբերակն էր, բայց ենթադրում էր, որ ամուսինը ընտրել է այս անունը ոչ այն պատճառով, որ թարգմանաբար նշանակում է «լավ լուր»: Երբ նա պարզաբանում է խնդրում Մոնթեից, վերջինս, իրեն հատուկ գործունյա տոնով պատասխանում է, որ դա տարածված անուն է, կարճ և հստակ լսելի ռադիոկապի միջոցով:

Մի քանի ծանր մարտերից հետո, 1992թ․ հունվարին, Մոնթեին հանձնարարում են իրականացնել Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամաանատարի պարտականությունները, որը դառնում է ամենապաշտպանված և ամենամարտունակ շրջանը։ 1993թ․ մարտ-ապրիլ ամիսներին նրա գլխավորությամբ ազատագրվում են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը։

Մոնթեն անփոխարինելի դեր խաղաց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու ծրագրերում, այնուհետև՝ կանոնավոր բանակ ստեղծելու գործում: Նա զոհվել է 1993-ի հունիսի 12-ինՄարզիլու գյուղի շրջանում (Աղդամի մոտ):
Մ.Մելքոնյանի հարուստ կենսագրությունը լի է իսկապես հերոսական փաստերով: 1996-ին Մոնթե Մելքոնյանին հետմահու շնորհվեց ՀՀ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն պատվավոր կոչումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը՝ «Ոսկե արծիվ» շքանշանի (1999) պարգևին: Նրա անունով է կոչվել ՀՀ ՊՆ ռազմական դպրոցը: Մարտունի քաղաքում (ԼԼՂՀ) տեղադրվեց է Մոնթեի հուշարձանը:
«Մարդ, ով իր ժողովրդին սիրում էր ամբողջ հոգով», - այսպես էին ասում հերոս Մոնթե Մելքոնյանի մասին:

Մինչդեռ նշենք, որ Քարվաճառը Ադրբեջանին հանձնվեց իր ազատագրողի ծննդյան օրը՝ 2020թ․նոյեմբերի 25-ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 10-ին ստորգրած հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը վերադարձնում է Ադրբեջանին։ Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով մինչև նոյեմբերի 25-ը հետաձգել Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը։

«Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ չեմ խնայեր: Ես երդում տված եմ՝ Արցախն իմ առաջին պայքարը չէ, վստահ եմ, որ վերջինն ալ չի ըլլալու… Այն կամայական սահմանները, որ գծեցին 1921-ին, ոչ մի կապ չունի իրականության հետ, և մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքով»:

Մոնթե Մելքոնյան
Նա այն քչերից էր, ով չսպասեց հրավերի, երբ վտանգված են հայրենի երկիրն ու նրա ապագան: Այն քչերից, ովքեր մի ողջ կյանք իրենց նախապատրաստում են ճակատագրական այն պահին, որ առանց ծանրութեթև անելու հայտնվեն ճիշտ այն վայրում, որտեղ զգացվում է իրենց կարիքը: Նա, որ ծնվել էր օվկիանոսից այն կողմ՝ խաղաղ ու բարգավաճ երկրում, որտեղ կարող էր լավագույնս դասավորել իր կյանքը, նվիրել իր սիրած մասնագիտությանը և մեծ բարձրունքների հասնել։ Բայց նա եկավ հայրենիք, նվիրեց իրեն Արցախի համար հերսական պայքարին, վրիժառության ծարավը հագեցրեց հաղթական ռազմարշավներով ու նվաճումներով, փառավորեց իր անունը և անմահացավ որպես ազգային հերոս:
Քչերին է բախտ վիճակվում արժանանալ այդ՝ հայրենիքի երդվյալ զինվորի կոչման: Մոնթե Մելքոնյանն այդպիսիներից մեկը եղավ: Հայ մարտիկների շուրթերին նրա անունը հնչում էր ակնածանքով ու հնչում էր երդման պես: Ծերերի ու մանուկների համար այդ անունը սփոփանք էր ու ապավեն, իսկ թշնամական ճամբարում այն տարածում էր ահ ու սարսափ: Որքան խորհուրդ և իմաստ պարունակեց այդ անունն իր մեջ: Որտեղի՞ց և ինչի՞ շնորհիվ մեկ անձի մեջ խտացվեց այդքան ուժ, նվիրում ու հավատ, որ բավեց բաժին հանել շրջապատին և ուղղորդել իր մարտիկներին կանխատեսելի ու անկանխատեսելի սխրագործության:

«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են: Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա»։ Այսպիսին էին նրա համոզմունքն ու հավատամքը, և ինքն առաջնորդվում էր հենց այդ սկզբունքներով:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վայսել քաղաքում: Նրա ծնողները՝ վարպետ հյուսն Չարլզը և ուսուցչուհի Զաբել Մելքոնյանները Զաբել

Մելքոնյանները, Արևմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներ էին, ովքեր ջանում էին մոռանալ իրենց հայրենիքի ողբերգական անցյալն ու զավակներին ոչինչ չէին պատմում այդ մասին:

Մոնթեն, ավարտելով դպրոցը, տնօրեն Դեվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ այնտեղ ուսումը շարունակելու: Այս որոշումը պատահական չէր՝ նա երկար ժամանակ այցելել էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկան խմբի չեմպիոն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներենի դասընթացներին: Մեկուկես տարի անց, Օսակա քաղաքի ճեմարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդիստական վանականի մոտ: Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական արհավիրքների, լուսանկարում սոսկալի պատկերներ:
ին Մոնթեն արդեն Իրանում էր ու մասնակցում է շահի դեմ զանգվածային ցույցերին: Նույն թվականին նա մեկնում է Լիբանան, որտեղ սկսվել էր քաղաքացիական պատերազմ:

Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանական մարտերին: Այստեղ նա սովորում է նաև արաբերեն: Ի դեպ, 22 տարեկանում ապագա զորահրամանատարը զարմանալի ընդունակությունների շնորհիվ արդեն ազատ տիրապետում էր մի քանի լեզվի․ հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

ԱՄՆ Բերքլիի համալսարանում հնեագիտություն և Ասիայի պատմություն ուսումնասիրելուց հետո նա հիմնադրում է Հայ ուսանողական միությունը և կազմակերպում է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։ Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարաններն ուսումնասիրելու և չափագրելու նպատակով:

Նրա պայքարը թուրքական եղեռնագործ պետության դեմ սկսվում է 1980-ին՝ Հայակական ազատագրական հայ գաղտնի բանակին անդամագրվելով: Մեկ տարի անց Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվում է հայտնի «Վան» գործողությունը: Նույն թվականի նոյեմբերին նա ձերբակալվում է Օռլիի օդանավակայանում կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով, դատապարտվում 4 ամսվա ազատազրկման, ավելի ուշ՝ դատարանի վճռով վտարվում Ֆրանսիայից: Դատարանում նա հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն»:

Նա նորից հայտնվում է Ֆրանսիայում 1985թ․ և կրկին ձերբակալվում՝ այս անգամ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Բանտից դուրս է գալիս, երբ Հայաստանում սկսվել էր հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: Նրա ապագա կինը՝ Սեդան, որ ուսանող էր Երևանում, հանգամանորեն պատմել էր այստեղ կատարվող իրադարձությունների մասին: Եվ Մոնթեն շտապում է վտանգված հայրենիք: Երևանում հիմնում է «Հայրենասերների» ջոկատը: Դա 1991-ին էր: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան կոչում են Ավո: Ռազմական մասնագիտական հմտություններ ցուցաբերելու շնորհիվ ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունները: Կարճ ժամանակամիջոցում շահում է ոչ միայն տեղի բնակչության, այլև համայն հայության հարգանքն ու սերը: Նրա ղեկավարությամբ

Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Զինվորականի ու զորահրամանատարի նրա տաղանդը փայլում է հատկապես 1993 թ. մարտ-ապրիլին Քարվաճառն ազատագրելու մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Աղդամի և Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինն է դառնում անմահ զորավարի համար։ Դա տեղի ունեցավ 1993 թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում…
Անփարատելիորեն մեծ էր Ավոյի կորուստը, որի մահը սգաց ողջ հայությունը: Իսկ Վազգեն սպարապետը գրեց. «Կար, կա, կհարատևեն Անդրանիկը, Գարեգին Նժդեհը,

Մոնթեն…»: Մոնթեի կոչը մեզ է ուղղված . «Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»:

Պատգամ, որ երբեք չի հնանալու: