Բավ է պառակտվել
01-02-2021 13:14

«Ի՞նչու մենք պարտվեցիք». Արծրուն Հովհաննիսյանը պատերազմը չհաղթելու մասին

Ցավոք, մենք պարտվել ենք ու դա պետք է հանգամանալից ուսումնասիրել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջիսն նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր բրիֆինգներում հայտարարվող «Հաղթելու ենք» կարգախոսի մասին հարցին Հովհաննիսյանն արձագանքեց. «Դուք որևէ դեպք հիշում եք, որ ես ասել եմ «Հաղթում ենք»։ Ախր այնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում ոչ մի բան։ Միջազգային մի կառույց պատերազմից մեկ ամիս հետո պատերազմի 44 օրերի ընթացքում իմ արած հայտարարությունները մանրամասն վերլուծել, տվել է ինձ։ 400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտավորապես 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթում ենք». դրանք տարբեր բաներ են։ 168 հրապարակում եղել է 50/50 տարբերակով, այն մասին, որ պատերազմ է, շատ ծանր է, այսինքն` սթափեցնող հայտարարություններ»։
Հարցին թե ինչո՞ւ եք Ստեփանակերտի տեղեկատվական կենտրոնից հայտնել, թե Հադրութում եք, և այնտեղ որևէ ադրբեջանցի չկա՝ Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց՝ պետք է տրամաբանել:
«Պարզ է, չէ՞, որ հեռախոսս անջատած եմ եղել Հադրութում ու Ֆիզուլիում: Հասել եմ Ստեփանակերտ և տվել եմ Հադրութի տեղեկատվությունը 20 րոպե հետո: Ի՞նչ է, ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ, և արկը խփե՞ր ինձ, որովհետև հեռախոսս միացրած եմ պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում անպայման մարդկանց անհիմն մեղադրեք:
Իհարկե, երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա, անցա, ու անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպած: Հետախուզությունը ինձ տվեց տվյալներ, որ անձամբ քեզ ուզում են խփել: Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ, ես լրիվ այլ մեքենա եմ նստել, որ չխոցեն ինձ»,- նշեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ պատերազմից հետո էմոցիոնալ ազդեցության տակ փորձ է արվում դավաճաններ գտնել, իսկ իր համար շատ ցավալի է, որ դավաճանների փնտրում են հատկապես զինվորականների մեջ։ Նա շեշտեց, որ հանրությանը հայտնած իր տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ–ից, ԳՇ–ից ու ՊԲ–ից։
Անդրադառնալով Շուշին Հովհաննիսյանը նշեց, որ իր համար անհասկանալի էր Շուշիում լիքը բաներ, Նա նշեց,որ ամսի 6-ին եղել է Շուշիում, դրանից հետո՝ 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է։
«Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, բայց նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ։ Լիքը բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում, լիքը մարտական դրվագներ։ Ես այլ տեղեկությունների չեմ տիրապետել։ Ես որևէ քաղաքական քննարկման, բանակցությունների, որևէ նման տեղեկությություններ չեմ ունեցել մինչև վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի օրը։ Եվ երբ նոյեմբերի 8-ին ես Պետրոսի հյուրն էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, սպասում ենք 9-ի առավոտյան, որ մաքրած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ, ինչ տեղի ունեցավ», - ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ Արցախում եղած ընթացքում Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին այնտեղ «մեկ օր» չի տեսել, իսկ մամուլում հրապարակված լուսանկարը «կեղծ» որակեց։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին։

«Wargonzo»–ն հայտնել էր, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ: