Բավ է պառակտվել
19-07-2022 13:34

Ինչու՞ է կանաչում Սևանը և ի՞նչ անել

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել Սևանա լճի ջրի գույնի փոփոխության պարզաբանմամբ։

Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ,

Ջրի բարձր ջերմաստիճան,

Լույսի բավականին մեծ ինտենսիվություն, լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։

Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։

Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետեւ լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:

Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտեսիվ ծաղկամն փուլում, լիճը ըստ տրոֆիկ վիճակի համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։

Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքվ ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Ինտեսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների, պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։

Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից):

Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում ինչը շատ ցածր է։

Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ

Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում

Ձկնապաշարի համալրում

Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում

Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
(Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում)

Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում

Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ

Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի շրջանակներում կատարվում են մասնավորապես՝ Սևանա լճի մոնիթորինգ և ջրի մաքրման աշխատանքներ։

Սևանա լիճը

Սևանա լիճը հայաստանցիների ամենահանրաճանաչ զբոսաշրջային ուղղություններից և հանգստի վայրերից մեկն է, հատկապես ամառային սեզոնին։

Լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է։ Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում, ծովի մակարդակից 1914 մ բարձրության վրա և հանդիսանում է Եվրոպայում և Ասիայում ամենամեծ բարձրալեռնային լճերից մեկը։ Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, նրա հայելու մակերեսը կազմում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետր:

Լճից սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը (Արաքսի վտակ), մինչդեռ լիճ է թափվում 28 գետ, որոնց ջրավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2 776 քառակուսի կիլոմետր: Նախատեսվում է 2030 թվականին լճի մակարդակը բարձարացնել մինչև օպտիմալ 1903,5մ։