Բավ է պառակտվել
16-04-2020 16:34

Ւ՞նչու է փակվել Նորաշեն համայքը․պարզաբանում է վարչապետը

Պարետատունը որոշել է փակել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ելք ու մուտքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչ իրավիճակի հետևանքով է պարետատունը նման որոշում կայացրել
«Արարատի մարզի Նորաշեն համայնքում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության, իհարկե նախապես զգուշացնելով, որ պետք է հեռավորություն պահել, բայց քանի որ պահը շատ հուզական է եղել, մեկուսացման պայմանները, անհրաժեշտ հեռավորությունը չի պահպանվել»,–ասաց վարչապետը
Երկու օր հետո մեկուսացման մեջ գտնվող անձի մոտ թեստը դրական արդյունք է գրանցել։ Եվ սրա պատճառով պարետատունը նման որոշում է
Վարչապետն ընդգծեց՝ որ ոստիկանությունը չի կարող ամեն ինչ հսկողության տակ պահել և քաղաքացիները պետք է հասկանան, որ ամեն ինչ լուրջ է:
«Այսօր ազգակցական հարաբերություններ կան, որ համաճարակային մեր անհատական պահվածքի պատճառով փլուզվում են», - ասաց Փաշինյանը։

 

 

Արմինե Գևորգյան