Բավ է պառակտվել
23-04-2022 09:56

Գրեթե 30 աստիճան․ Երևանը պատրաստվում է ամռանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Ապրիլի 23-24-ը, 25-ի գիշերը և 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 25-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-24-ին ցերեկայի ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Առաջիկա հինգ օրերին Երևանում կլինի առանց տեղումների եղանակ։Շաբաթ օրը ցերեկը մայրաքաղաքում սպասվում է 26-28 աստիճան տաքություն, իսկ առաջիկա չորս օրերին ջերմաստիճանը կտատանվի 25-29 աստիճանի սահմաններում։