Բավ է պառակտվել
29-11-2022 14:24

Հայաստանցիների գրեթե 60%-ն անհրաժեշտ է համարում զինվել՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի. հարցում

Հայաստանցիների 59․4 տոկոսը կարծում է, որ ի պատասխան ադրբեջանական ագրեսիային և հարձակումներին պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալով՝ պաշտպանել ՀՀ սահմանները և տարածքը։ Այս մասին են վկայում Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքները։

Միևնույն ժամանակ, հարցվածների 14,1%-ը կարծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել խաղաղության բանակցությունները, 10%-ը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել արեւմտյան երկրներին, իսկ 8,8%-ը նշել է, որ պետք է դիմել Ռուսաստանին։ Հարցինդժվարացել է պատասխանել հարցվածների 5 տոկոսը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12-ը, մասնակցել է 1100 քաղաքացի։