Բավ է պառակտվել
31-01-2023 12:34

Հայաստանում հարցվածների գրեթե 98%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը. հարցում

Հայաստանում հարցվածների 97,4%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալը։ Այս մասին հայտնել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։

Նա ասել է, որ 94,2%-ը նշել է, որ նման կարգավիճակն ընդհանրապես ընդունելի չէ, 3,2 տոկոսն էլ գտել է, որ այդ տարբերակն ավելի շուտ ընդունելի չէ։

Նավասարդյանը նշել է, որ 2022 թվականի նոյեմբերից այս ցուցանիշն աճել է. այն ժամանակ 89,3 տոկոսն անընդունելի էր համարում նման քայլը։

Հունվարի 17-ից 24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1100 անձ։

Բնակչության 90%-ն անընդունելի է համարում արցախցիների՝ Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակը
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո
«Սիրտս ցավում է Արցախի և Հայաստանի ժողովրդի համար». կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ
Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար. Զախարովան՝ Արցախի շրջափակման մասին
Հայաստանցիների գրեթե 60%-ն անհրաժեշտ է համարում զինվել՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի. հարցում