Բավ է պառակտվել
12-11-2022 22:24

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մեկ ժամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Ադրբեջանի կողմից կրակ բացելու մասին։

«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։