Բավ է պառակտվել
18-02-2019 15:48

ՊԵԿ փոխնախագահի 23-ամյա որդու դատախազի պաշտոնին աղմկահարույց նշանակման մանրամասները

Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդու՝ Հարություն Մաշադյանի դատախազի պաշտոնին աղմկահարույց նշանակման վերաբերյալ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Մաշադյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Մասնավորապես, քննարկվել է, որ երիտասարդը չի ծառայել, և նրան ռազմական դատախազ նշանակելը տարակուսանքի, եթե ոչ ավելիի, տեղիք է տալիս։

Բացի այդ, նախօրեին “Իրավունք” թերթը գրել է, որ որոշակի շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և Ռաֆիկ Մաշադյանն ազգականներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են։

Աննա Հակոբյանի մամլո քարտուղար Հասմիկ Հարությունյանը մեկնաբանել է Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի բարեկամ լինելու մասին ԶԼՄ-ի հրապարակումը։

Facebook սոցիալական ցանցում նա ներկայացրել է Աննա Հակոբյանի պատասխանը որտեղ ասվել է․ Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է։ Վերջին անգամ նրան տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ”:

“Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև սոցցանցերի տեղեկացված կամ անտեղակ օգտատերեր չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով ոչ ճշգրիտ են ներկայացրել և շահարկման առարկա դարձրել Հարություն Մաշադյանի` դատախազության համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ դատախազ դառնալու համար նա անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը”,-ասվել է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է նրա տարիքին՝ աշխատանքի անցնելու առումով, մամլո ծառայությունում նշել են, որ համաձայն 2008 թվականին ուժի մեջ մտած և 2018 թվականին ուճը կորցրած “Դատախազության մասին” օրենքի 32-րդ հոդվածի՝ դատախազ կարող է8 նշանակվել նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին։

Այսպիսով, պարզաբանել են դատախազությունում, տարիքային ցենզ սահմանված չի եղել։

“Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ”, - ասվել է հաղորդագրության մեջ:

Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը ներկայացրել է նաև Հարություն Մաշադյանի կենսագրությունը։

Նա ծնվել է 1995թ.-ին, 2010թ.-ին ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ.-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ.-ին։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ.-ին ավարտել ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։
2017թ.-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում, նույն թվականի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։
2018թ.-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2019 թվականի փետրվարի 4-ին՝ Երևանի կայազորի դատախազի պաշտոնին”։