Բավ է պառակտվել
28-07-2021 13:05

Զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղի 2020թ․ միակ շրջանավարտն էր

Դավիթը երազում էր սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու, բայց հեռավար աշխատելու և հարազատ գյուղը շենացնելու մասին։

Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի հարձակման արդյունքում զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի 2020թ․ միակ շրջանավարտ և 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Քոչարյանն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բերդի համայնքապետարանում։ Մեկ տարի առաջ Sputnik Արմենիան պատմել էր Դաբժվիթի մասին, ով գյուղի վերջին երեք տարվա միակ շրջանավարտն էր։ Համագյուղացիները հիշում են նրա պոզիտիվ բնավորությունը և «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի» խոսքերը։ «Վերջին զանգի» առիթով Դավիթի համար անակնկալ էին պատրաստել․ նրա լուսանկարներով շնորհավորական տեսահոլովակ։ Համավարակի պատճառով միջոցառումը չկայացավ, հակառակ դեպքում նրա հետ բեմ պետք է բարձրանային դպրոցի բոլոր 39 աշակերտները, բայց չստացվեց։

Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Նա ծրագրում էր ուսումն ավարտելուց հետո հարազատ գյուղ վերադառնալ և շենացնել այն։ Երիտասարդը հավատում էր, որ մինչ այդ շատ բան կփոխվի և նա կկարողանա հեռավար աշխատել Չինչինից և միաժամանակն զբաղվել գյուղատնտեսությամբ ու օգնել ընտանիքին։

Հուլիսի 28-ին, առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները գրոհել են հայկական դիքերը սահմանի հյուսիս-աչևելյան՝ Սոթք – Վերին Շորժա հատվածում։ —ամը 11։00-ի դրությամբ հայկական կողմն ունի երեք զոհ՝ ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյան, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյան և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյան։ Բաքուն դեռևս հայտնում է ընդամենը երկու վիրավորի մասին։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի միջնորդությամբ պայյմանավորվածություն է ձեռք բերվել ժամը 10.00-ից հրադադար հաստատելու մասին։ Ըստ ՀՀ ՊՆ-ի, այս պահին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։