Բավ է պառակտվել
08-08-2022 18:04

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը պարզաբանել Իրանի հետ սահմանակից ավտոճանապարհին հսկողության ուժեղացման պատճառները

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը պարզաբանել է Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի` Իրանի հետ սահմանի երկայնքով հսկողության ուժեղացման պատճառները։

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցներուն լոիժւրեր էին հայտնվել այն մասին, որ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ռուս սահմանապահները անցակետ են տեղադրել և զննում են ավտոմեքենաները։

«Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ», - ՀՀ -ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության հայտարարությունն են ցիտում Հայաստանի հանրային հեռուստատեսության կայքում։

Բացի այդ, նշվում է հայտարարությունում, արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թվականին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալի՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ անհրաժեշտության դեպքում (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով»,- ասվում է հայտարարությունում:

ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը հորդորում է ահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջների։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին: