Բավ է պառակտվել
06-04-2022 11:18

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում և ամպրոպներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակը Հայաստանում։

Այսպես, ապրիլի 8-ի գիշերը և ապրիլի 10-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին 9-ի գիշերը շրջանների մեծ մասում, իսկ ապրիլի 9-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 6-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Ապրիլի 6-7-ին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 3-8 աստիճանով։

Երևանում ապրիլի 6-ից 9-ը կլինի անձրևոտ եղանակ։ Աչրիլի 6-ին և 8-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ արագությամբ:

Չորեքշաբթի ցերեկը մայրաքաղաքում կլինի 19-21 աստճան, հինգշաբթի ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան, իսկ կիրակի օրը սնդիկի սյունը կհասնի զրոյից բարձր 20-22 աստիճանի։