09-11-2018 12:17

Ջերմաստիճանի իջեցում և ձյուն է սպասվում Հայաստանի և Արցախի գրեթե ամբողջ տարածքում

“Հայպետհիդրոմետ”-ը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը։ Համաձայն հաղորդագրության, նոլեմերի 9-ից 11-ը, ինչպես նաև նոյեմբերի 12-ի գիշերը ապասվում է պարզ եղանակ։ Ընդ որում, նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ նոյեմբերի 13-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան, վարկյանում 3-8 մ արագությամբ։ Նոյեմբերի 12-ին և 13-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 13-ի գիշերն ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Շիրակի և Գեղարքունիքի շրջաններում և Կոտայքի, Արագածոտնի ու Վայոց Ձորի լեռներում․այստեղ սնդիկի սյունը կիջնի մինչև 3-8 աստիճան՝ զրոյից ցածր։ Երևանում ուրբաթից երկուշաբթի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 11-14 աստիճան տաքություն, իսկ երեքշաբթի ցերեկը կիջնի մինչև 6-8 աստիճան՝ զրոյից բարձր։ Նոյեմբերի 10ից 13-ը գիշերային ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան տաքություն։