Բավ է պառակտվել
02-05-2022 09:27

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա մի քանի օրվա եղանակի կանխատեսումը Հայաստանում։

Մայիսի 2-ին, 3-ին ցերեկը, մայիսի 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 3-ին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:

Երևանում երկուշաբթի ցերեկը սպասվում է 15-17 աստիճան տաքություն, չորեքշաբթի՝ 22-24, իսկ մինչև ուրբաթ ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան տաքություն։