Բավ է պառակտվել
05-09-2016 11:41

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բռնկված հրդեհը մեքենան վերածել է մոխրակույտի

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։30-ի սահմանում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարար վարչություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատ՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

««Mercedes» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Գարուշ Խաչատրյանին։ Թե ինչն է առաջադած հրդեհի պատճառը, պարզ կլինի մի քանի փորձաքննություններից հետո», - նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։