Բավ է պառակտվել
20-10-2016 13:27

Խոշոր հրդեհ Սարատակում. պատճառած վնասի չափը ավելի քան 10 միլիոն է

Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.52-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի վերջնամասում գտնվող Վազգեն, Հովիկ եւ Լյուդվիգ Պ.-երին պատկանող ընդհանուր սեփականություն հանդիսացող անասնագոմում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնել էր 4 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 2.01-ին եւ մարվել ժամը 9-ին:

Հրդեհի հետեւանքով այրվել է անասնագոմը եւ 39.000 հակ անասնակեր:

Վնասի չափը կազմում է 10.107.000 դրամ:

Նշանակվել է հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություն: Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: