Բավ է պառակտվել
16-12-2015 14:54

Հրդեհ ոստիկանության չշահագործվող շենքում.կա տուժած

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում, տեղեկացնում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ): Ներսում գտնվել է 1955 թ. Ա. Ա.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից և ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: