Բավ է պառակտվել
18-03-2020 14:12

Դեռ հստակ չէ դասերը կերկարաձգվե՞ն թե՞ ոչ ԿԳՄՍ նախարար

Առայժմ հստակ չէ՝ արդյոք ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի, թե ոչ: Պետք է այնպես անենք, որ եթե նույնիսկ հետաձգում լինի, քիչ լինի, ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Դա կապված կլինի այն ծավալից, որ մեր հարգելի ուսուցիչներն ու աշակերտները կիրականացնեն հեռավար ուսուցման այս համակարգով: Եթե մենք տեսնենք, որ դա ամբողջական է և մեծ ծավալներ է կրում, ըստ այդմ, կարող ենք եզրակացություն անել, թե լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարացման կարիք կունենանք, թե՝ ոչ: Պետք է ամեն ինչ անենք, որ այս անընդհատության ապահովման արդյունքում, եթե երկարաձգումներ լինեն, ապա քիչ լինեն», պատասպանեց նախարարը:
Նա միաժամանակ նշեց, որ պետք է անել ամեն բան՝ չխոչընդոտելու զորահավաքի բնականոն ընթացքը՝ մասնավորապես լուծելով այն շրջանավարտների հարցը, որոնք բանակ պետք է մեկնեն ամառային զորակոչին:
Նախարարը միաժամանակ շեշտեց, որ պատրաստվում են առաջիկա օրերին սկսել դպրոցների ամբողջական ախտահանում:
«Երբ արտակարգ իրավիճակն ավարտվի, ուսումնական հաստատությունները լիովին պատրաստ կլինեն հաճախումների համար», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը:

 

 

Արմինե Գևորգյան