Բավ է պառակտվել
07-10-2019 20:15

Հայկ Հարությունյանի ցուցմունքները մեզ համար շատ կարևոր էին ․Լևոն Քոչարյան

«Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս միշտ գնահատել է։ Շատ պարկեշտ անձնավորություն է համարել, իր գործը ճշգրիտ կատարող։ Նա սխալ բաների մեջ ներգրավված չէր, նա իր գործը փայլուն էր կատարում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի՝ Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը նշեց,որ նախկին ոստիկանապետի ցուցմուքնները շատ պիտանի կլինեին իրենց համար։
«Հայկ Հարությունյանի ցուցմունքը մեզ համար այնքան ճիշտ էր, լավ էր, իրականությանը համապատասխանում էր, որ հենց մեզ էր պետք, որ նա գար ու իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր։ Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է եղել ճնշումներին և ուժի կիրառմանը», - ասաց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը խոսեց նաև նախօրեին տեղի ունեցած դեպքին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված :
«Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ, բայց ոչ՝ իրավական։Դա այնքան աբսուրդ է։ Այդ տղաներն ակամայից ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում։ Աննա Դանիբեկյանն անտեսեց Սահմանադրական դատարնի որոշումը։ Եթե լայվով մոտենում են, ի՞նչ հետապնդելու մասին է խոսքը։ Գիշերը ժամը 03։30-ին «մասկի շոուներով» գնում են, այդ երեխաներին հանում են տներից։ Երկակի ստանդարտները դուր են գալիս ինչ-որ մարդկանց։

Երկրորդ նախագահի որդու համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործում իրավական հիմքեր չկան։

«Եթե Քոչարյանի հետ է կապված, կարելի է բռնել, դատել, քառատել, իսկ երբ դա անում է երկրի ղեկավարը կամ նրան հարող ուժեր՝ չի կարելի։ Սրանով պարզ ցույց են տալիս, եթե դատավորներն անում են իրենց ուզածը, անվերապահ աջակցություն են ունենում», - ասաց Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի հետ կապված Լևոն Քոչարյանը նշեց,որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։

«Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասաց նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը։

 

Արմինե Գևորգյան