Բավ է պառակտվել
28-10-2020 18:25

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների թռիչքները համակարգվում են Թուրքիայից․ Հայաստանը փաստեր է ներկայացրել (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, «Հայաէրոնավիգացիա»-ում թուրքական օդուժի գործունեությունը Հայաստանի սահմանային տարածքում գրանցվում է սեպտեմբերի 27-ից: Մասնավորապես, ամեն օր թուրքական Bayraktar ԱԹՍ-ները հետախուզական թռիչքմեր են իրականացնում Հայաստանի հետ սահմանին: Նրանք դիտարկում են Գյումրին և Երևանի օդանավակայանները:

Բացի այդ, Հայաստանի սահմանի մոտակայքում՝ Էրզրումի մերձակայքում թռիչքներ է իրականացնում օդային հաղորդակցության առանձին հրամանատարական կայանը: Եվս երկու ինքնաթիռ օդ է բարձրանում ադրբեջանական կողմից: Հայաստանի ԱԱԾ-ն արձանագրել է Թուրքիայից Ադրբեջան ուղարկվող հրահանգները:

«Հայաէրոնավիգացիայի և Ազգային անվտանգության ծառայության մասնագետները, համատեղելով տեսանյութային փաստերը ապացուցել են, որ Էրզրումի երկնքում թռչող հրամանատարական օդային կայանը ղեկավարում է ադրբեջանական գործողություններն», - ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում ինքնաթիռները գործում են Ղարաբաղի օդային տարածքից 30-40 կմ հեռավորության վրա: Թուրքիայում և Ադրբեջանում ինքնաթիռների միջև հեռավորությունը կազմում է մոտ 450-500 կմ: «Եռյակի» համատեղ գործունեությունը կասկած չի հարուցում:

«Bayraktar-ից կոորդինատները կարող են հաղորդվել հրամանակետ, իսկ այնտեղից՝ որոշակի գործողություններից հետո, Ադրբեջանում գտնվող ինքնաթիռներ, ինչն ավելի օպերատիվ է դարձնում նրանց գործողությունները՝ մի քանի անգամ արագացնելով մարտական առաջադրանքի կատարումը և մարտական​գործողությունների արդյունավետությունը», - նշում է ռազմական օդաչուն, ում անունը չի բացահայտվում։

Երկու օբյեկտներն էլ ռազմական ինքնաթիռներ են, որոնք օդ են բարձրանում Գյանջայից, և դրանք Սու-25 չեն: Նրանց բնութագրերը չեն համընկնում Ադրբեջանի ունեցած ավիացիոն սպառազինության բնութագրերի հետ։

Օրինակ, Սու-25-ի աշխատանքային բարձրությունը 7 հազար մետր է, իսկ վերոհիշյալ երկու ինքնաթիռները թռչում են 8500 բարձրության վրա: Տվյալները չեն համընկնում նաև ՄիԳ -29-ի բնութագրերի հետ:

Ինքնաթիռներն ունեն հատուկ 24-բիթանոց հասցեներ, յուրաքանչյուր պետություն ունի իր սեփական ծածկագիրն ըստ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) և ՆԱՏՕ-ի: Ադրբեջանի երկնքում թռչում են թուրքական ծածկագրով ինքնաթիռներ։

Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը նախկինում բազմիցս նշված թուրքական F-16 ինքնաթիռների մասին է:

Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում կռվելու համար եկել են զինյալներ Սիրիայից ու Պակիստանից, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներ: