Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ՊՊԾ գնդի տարածքից լսվում են կրակոցների ձայներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
«Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»: