Բավ է պառակտվել
17-06-2016 14:46

Ոստիկանությունը խուզարկել է ռուսական մի քանի «Forex» գրասենյակներ

Ոստիկանության և անվտանգության ուժերը խուզարկել են Ռուսաստանում խարդախության մեջ կասկածվող ֆորեքս-դիլերների խոշորագույն գրասենյակներից մեկը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ըստ նրա, կասկածյալները մի քանի տարի է «Forex» ֆոնդային բորսայում խաղերի, ինչպես նաև ֆոնդային շուկայում գործառնությունների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների տրամադրման պատրվակով քաղաքացիների միջոցներ են ներգրավել: Նման ճանապարհով ձեռք բերված ֆինանսական ակտիվները դուրս են բերվել հաճախորդների վերահսկողության տակից և առևանգվել:
«Ըստ նախնական տվյալների, խարդախության հետևանքով հազարավոր ռուսներ են տուժոլ, ում վնասը գերազանցում է հարյուրավոր միլիոն ռուբլին», - ասել է Վոլկը:
Նշված ֆորեքս-դիլերին պատկանող կազմակերպությունների գրասենյակներում խուզարկումներ են կազմակերպվել, առգրավվել են քրեական հետաքննության հետ առնչություն ունեցող իրեր և փաստաթղթեր, այդ թվում նաև համակարգչային սարքավորումներ: Առգրավված սարքավորումները կուղարկվեն հատուկ տեխնիկական փորձաքննության: