Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել։
Քրեական հետախույզները, համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ: Բացի այդ, տեղի դպրոցի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա տարայի մեջ թաքցված թմրանյութով ևս 5 պարկ։