Բավ է պառակտվել
15-03-2019 14:12

Երևանում ցուցարարին ծեծած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

Նախօրեին Երևանի Ազատության հրապարակում քաղաքացուն ծեծած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։

“Տեսագրություն է տարածվել, ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ձեռքով և ոտքով հարվածում քաղաքացուն։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո»,- ասվել է գերատեսչության հաղորդման մեջ։

Մարտի 13-ից ընթանում են Երևանի կենտրոնում գտնվող Օպերային թատրոնի շենքի հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն, ինչը հարուցել է սեփականատերերի դժգոհությունը և հանգեցրել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների: Հինգշաբթի առավոտյան Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում լարված իրավիճակ է ստեղծվել. ապամոնտաժման դեմ ցույցի մասնակիցները փորձել են փակել Մաշտոցի պողոտան, իսկ իրավապահները նրանց դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մասից: Օրվա ընթացքում պարբերաբար տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք են ստացել երկու ոստիկան և երկու ցուցարար:

Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարել էր Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում գտնվող բոլոր սրճարանները և ռեստորանները լիկվիդացնելու մտադրության մասին՝ այնտեղ “կանաչ գոտին” վերականգնելու նպատակով:

Մասնավորապես, օպերային թատրոնի շրջակայքում, Ազատության հրապարակին հարող տարածքները վարձակալած տնտեսվարող սուբյեկտները ծանուցումներ են ստացել քաղաքապետարանի համապատասխան բաժնից: