Բավ է պառակտվել
13-03-2017 11:18

ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ ընտրությունների թարմացված ցուցակները

ՀՀ Ոստիկանությունը թարմացված ցուցակներով հրապարակել է ԱԺ ընտրություններին ընտրական ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ ընտրություններից 20 օր առաջ ոստիկանությունը հրապարակում է ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվաքանակը, այդ թվում նաև ըստ գտնվելու վայրի (ընտրությունների օրը) և հաշվառում չունեցող ընտրողների թվաքանակը:
Այդպիսով, մարտի 13-ի դրությամբ, Հայաստանի ռեգիստրում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 564 244:
Մարտի 3-ի դրությամբ ռեգիստրում ընդգրկվել էր 2 564 734 ընտրող:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը կազմում է 1249 մարդ, հաշվառում չունեցող ընտրողները 20-ն են:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2986,5 հազ. մարդ:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին Դրանք կլինեն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո առաջին ընտրությունները, որոնցով , 2018 թվականին պետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո, անցում կկատարվի խորհրդարանական կառավարմանը ։ Ընտրություններին մասնակցություն կունենան ինը քաղաքական կուսակցություններ և դաշինքներ: