Բավ է պառակտվել
08-12-2018 13:34

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը։

ԻՒնչպես տեղեկացրել է գերատեսչության մամլո ծառայությունը, համաձայն Հայաստանի Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի նախօրեին Ոստիկանությունը հրապարակում է ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների ոստիկանության աշխատակիցների, ընտրատեղամասեր գործուղված անձանց, բուժհիմնարկներում ստացիոնար բուժում ստացողների թիվը:
Դեկտեմբերի 8- դրությամբ ռեգիստրում ընդգրկված Հայաստանի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 573 779։

Նրանցից՝ գտնվելու վայրի ընտրողների և ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը կազմում է 12.549, Հայաստանում հաշվառում չունեցող ընտրողների թիվը`206, ընտրատեղամասերում ոստիկանների թիվը՝ 480, բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում ստացողների թիվը՝ 844 մարդ:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի մշտական բնակչությունը 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2,969.2 հազար մարդ:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 11 կուսակցություն և դաշինք: