Բավ է պառակտվել
21-01-2020 15:54

Այսուհետ Հայաստանի ոստիկանությունն իրավունք ունի գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները

Երեքշաբթի Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին” օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ընդլայնում է ոստիկանության իրավասությունները հեռախոսների գաղտնալսման հարցում։

Օրենքը հնարավորություն է տալիս ոստիկանությանը գաղտնալսման համար սարքավորումներ ունենալ, մինչդեռ մինչ այժմ այդ իրավունքն ուներ միայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Հետևաբար, ոստիկանությունը ստիպված է եղել դիմել ԱԱԾ՝ անհրաժեշտ հրատապ քննչական միջոցառումներ իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ, օրինագծի համահեղինակ, “Իմ քայլը” խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ ոստիկանությանը նոր հնարավորություններ տրամադրելը կնպաստի գործերի արագ բացահայտմանը:

Նախագծում նշվում է նաև, որ ոստիկանության կազմում արդեն գործում է օպերատիվ տեխնիկական խումբ, այդ թվում աշխատակիցներ, ում համար հասանելի է “գաղտնի” տեղեկատվությունը և հատուկ սարքավորումները։ Օրինագիծը ոստիկանությանը թույլ է տալիս անկախ գաղտնալսումներ իրականացնել:

Հեռախոսային գաղտնալսումը բազմաֆունկցիոնալ գործառույթ է, որը ներառում է ֆիքսված հեռախոսային ցանցի, բջջային կապի և ինտերնետ կապի վերահսկողություն: