Բավ է պառակտվել
07-09-2018 10:00

Ռուսաստանի տարածքում Միքայել Հարությունյանը հանվել է խուզարկությունից

Հայաստանի ոստիկանությունը ծանուցագիր է ստացել Ռուսաստանից Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարություննյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու մասին։

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ միջպետական խուզարկության մեջ հայտարարված Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը Ռուսաստանի տարածքում հանվել է խուզարկությունից։

“Մենք համապատասխան ծանուցում ենք ստացել ռուսական կողմից, սակայն մեր հետագա քայլերն ու գործողությունները քննության գաղտնիք են”,- հայտնել են ոստիկանությունում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28-ի գիշերը որոշում էր կայացրել 2008թ․ մարտի 1-ի գործի շրջանակներում երկու ամսով ձերբակալել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ՝ այլ անձնաց հետ նախնական համաձայնության գալով։ Որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև 5 մլն․դրամ գրավի դիմաց ազատ արձակված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը, փետրվարի 20-ին հանրահավաքներ էր անցկացրել Երևանի կենտրոնում ` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008 թվականի մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել էին անկարգությունների և բախումների ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, ինչի արդյունքում զոհվել էր տաս մարդ, ավելի քան 200 -ը՝ վրավորվել: